Կենսաբանության 7

Ամփոփիչ հարցեր կենսաբանություն

1․ Ներկայացնել ֆոտոսինթեզի գործընթացը մանրամասն։
Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։ Ֆոտոսինթեզ են իրականացնում բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ։ Այս գործընթացը տեղի է ունենում բույսերի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլաստներում, որոնք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ գունանյութ։ Քլորոֆիլը կլանում է արևի լույսի էներգիան։ Քլորոֆիլի կողմից կլանված լույսի էներգիան օգտագործվում է ածխաթթու գազը և ջուրը շաքարի և թթվածնի վերածելու համար։ Առաջացած շաքարը կենդանի օրգանիզմների բջիջների համար սնունդ է հանդիսանում։

  1. Ո՞ր օրգանիզմներն են կատարում ֆոտոսինթեզ։
    Ֆոտոսինթեզ են անում ՝ ջրիմուռները,բույսերը, այն կատարվում է դրանց կանաչ գույնով պատված հատվածները։
  2. Ներկայացնել մտրակավորների ներկայացուցիչներից կանաչ էվգլենայի կառուցվածքը և բազմացումը։
    Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։
  3. Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները։
    Մարմինը երկարավուն է, օվալաձև, երկարությունը՝ 0,2 — 0,3 մմ։ Ունի արտաքին ամուր բջջապլազմային և ներքին հատիկավոր շերտեր։ Ամբողջ մարմինը հավասարաչափ ծածկված է թարթիչներով, որոնց շնորհիվ հողաթափիկը շարժվում է։ Մարսողությունը ներբջջային է. բացի սննդառական վակուոլներից կան նաև կծկվող վակուոլներ։ Տարածված է առավելապես քաղցրահամ ջրերում։
  4. Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզոիան։
  5. Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ՝ մակրոնուկլեուս և միկրոնուկլեուս։ Դրանցից մեծը կարգավորում և վերահսկում է սննդառությունը, շնչառությունը, շարժումները, նյութափոխանակությունը, իսկ մյուսը, որն ավելի փոքր է, կարևոր դեր է կատարում բազմացման ընթացքում։ Ամռանը բարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով լայնությամբ։ Աշնանը անբարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիայի մոտ դիտվում է սեռական մի գործընթաց, որի ժամանակ երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, միանում բերանային անցքով, տեղի է ունենում կորիզանյութի փոխանակում, ապա՝ հեռանում։ Այդ երևույթը կոչվում է կոնյուգացիա։

  6. 6․ Հղումներով ներկայացնել դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։
Uncategorized

Գրականություն։Հաշվետվություն

Սեպտեմբեր
“Հինգ հասուն տանձերը”Վիլիյամ Սարոյան
Վահան թոթովենց “Մայրս
“Առաջին օրը դպրոցում”Վիլիյամ Սարոյան
Հոկտեմբեր
Վահան Թոթովենց,”Մարան”
Մուշեղ Գալշոյան “Մամփրե Արքա”
Մուշեղ Գալշոյան “Սպասում”
Նոյեմբեր
Մուշեղ Գալշոյան “Մամփրե Արքա”
Մուշեղ Գալշոյան կյանք
Էս հին ու նոր օրեր
Այս մի բուռ քարեղեն
Գինարբ Ծաղիկը
Պարուստի գերին
Մխիթար Սեբաստացու մասին
Դեկտեմբերի