Գրականություն 7

Սուրբ ծննդյան մասին ամենա հայտնի լեգենդը

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ
1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։

— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
2․Ի՞նչ հասկացար, ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։

Ես հասկացա , որ համեստ լինելով դու կարող ես մոռանալ քո մասին և արդյունքում մնաս
3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը /5-6 նախադասությամբ/։
4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։

Ինձ դուր եկավ հրեշտակի ուշադրությունը։ Նա նկատեց համեստ եղևնուն, նկատեց, որ նա իրեն վատ էր զգում, և օգնեց։
5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։

Ինձ հայտնի խորհրդանիշներից են՝ Ձմեռ Պապը, Ձյունանուշը, այդ տարվա կենդանիները և եղևնին։

Uncategorized

Ամանորյա գիշերը Լապլյադիայում

Ամանոր էր….Լապլյադիայում բոլորը ուրախ էին, աղմուկը այնքան բարձր էր, որ այն գերազանցում էր գործարանի ձայները, Սանտա Կլաուս ը շատ զբաղված էր։Նա կարդում էր երեխաների գրած նամակները,գնահատում էր երեխաների պահվածքը և  որոշում` ով ինչ նվեր կստանա, նրա հայրը`Ձմեռ Նիկողոսը, հետևում էր գործարանի աշխատանքին,բայց կային օրեր, երբ նա քնում էր աշխատանքի ժամանակ, և նրան արթնացնում էր Սանտան։Մի օր ամանորյա Լոնդոնում քայլում էր երեխա, ով երբեք չի ստացել  նվերներ և չի նշել Ամանորը։Նրա հայրը`Մայք Ուինքստոնը, և նրա մայրը`Մարհիյա Ուինքստոնը, աշխատում էին փռում և չէին կարող իրենց թույլ տալ Ամանորը նշել…. Երեխայի անունը Չարյլզ էր. նա շատ էր ուզում Սանտա Կլաուսին հանդիպել և դրա համար նա տանը ուներ հին մի դասագիրք,նա վերցրեց այն, պոկեց փոքր մի մաս և սկսեց գրել

*Սիրելի Սանտա Կլաուս ,ես քեզնից շատ չնչին բան եմ ուզում,ես ուզում եմ, որ ծնողներս երջանիկ լինեն և առողջ , և ինձ մեկ հատ նվեր։Երազում եմ գեղեցիկ գրքեր ունենալ և գեղեցիկ շորեր , Սանտա Կլաուս, եթե կարդում ես այս նամակը, նշան տուր*

Սանտան կարդալու ժամանակ տխրեց և ուզեց ամսի 31֊ին գնալ և հանդիպել իրեն, բայց մինչև այդ նա ուղարկեց Էլֆերից երկուսին ` Բոնին և Փեթին , նրանք Լապլյանդիայից թռան դեպի հեռավոր Լոնդոն.

Բոնը շատ ձանձրացավ և հարցրեց

-Լսիր, Փեթ, քո կարծիքով Չարլզը լա՞վ տղա է,- ձեռքով անելով հարցրեց Բոնը

-Ի տարբերություն նախորդ աղջկան, երևի այո։

Մինչև այս, նրանք նաև գնացել էին շատ լացող և շատ ագահ աղջկա մոտ

*Նրան Սանտան նվերներ շատ չտվեց իր վատ պահվածքի համար

Փեթը մտքում ասաց.

*Հուսով եմ,նա խելոք կլինի և նրան լավ նվերներ կտանք։

Նրանք արդեն հասել էին Քեմբրիջ և արդեն երեկոյան հասել էին Լոնդոնի երկինք․․․Նրանք շատ լավ վայրէջք արեցին, և շատ արագ գնացին երեխայի տան մոտ, երեխան ապրում էր խրճիթում,նա իր փոքրիկ սենյակում նստած դաս էր, անում։Դասը նրան տվել էր մայրը,մայրը շատ լավ էր սովորում ջահել ժամանակներում…

Բոնն ու Փեթը արդեն երկու շաբաթ է, որ նրանք հետևում էին երեխային , բայց նրա վարքի մեջ ոչ մի վատ բան չգտան…Նրանք ապշած էին, և նրանք ուրախ զվարթ գնացին Լապլյադիայա

Երբ հասան, Սանտան հարցրեց
-Այս տղան լա՞վ պահեց-
Բոննը պատասխանեց-Այո ի զարմանս մեզ այո․․․և կարծում եմ ,որ նա արժանի է Ամանորի նվերներին․․․-
Սանտան հայտարարեց որ նա հեռանում է Լապլանդյայից դեպի Լոնդոն․․․
Նա այցելեց Երեխային մի շարք նվերներով և երեխան շատ գոհ էր նրա երազանքը իրականացավ և բոլորը ուրախացան
Սանտան ասեց
-Դու ամենաարժանի երեխաների մեկն ես , որ չես կանգ առել և հասար քո երազանքին, և մի բանել երբեք չդաթարես երազել․․․