Գրականություն 7 · Uncategorized

Գրականություն

1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:

2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Օրվա մայրամուտն ու արևածագն եմ սիրում արևի լույսը ճեղքում է սենյակս ամեն մի ճեղքից

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Չկա անծանոթ բառ/

2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Բանաստեղծության մեջ որպես մարդ ներկայացված է գետը։
3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ըստ իս այդ հատվածը նշանակում է, որ ժայռի գլխին աճել է մի մասրենի և պտուղները այնքան են հասունացել, որ ջրի պես գլորվում են։

4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

 Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Հայոց լեզու 7 📖 · Գրականություն 7

Վադունց Բադին

Շինումը չիմունքըն ալ ճընաչում ին Վանդունց Բադուն, գուդում ին, վէր ընըրա տօնը յէրին հանդը տանուղ ճըհըպէն յիրան ա, ճըղըցնէրին չըհըսած, Ըթանանց մէծծ ճըղուպէրուն կըշտէն: Բադին շինի տըվարածըն էր: Չիման կանուխ էն էր տէղան յէր կէնում, ընդըրա սասըն էր յէր ինում շէնի քուչօցումը: Տավարը տարա հէ՛յ, ա՛ խալխը, յըտանաք վէչ… Շինացիք էնքան ին սուվարալ ընդըրա սասին, հիշքան վըրցըկըկանչին: Շատ դօնում, վախտը գիդալի հէտի ասում ին, թա՝
— Բադին հալա տավարը տարալ չէր, վէր հանդումըն ի, յա թա՝

— Հունց Բադին մըն պէրան կանչեց թա չէ, չէր թըռա տէղաս: Ուրան՝ Բադուն մէտըն ալ չէր կ’ամ, թա քանի տըրվա տըվարած էր: Էն հէնց էն էր գուդում, վէր խօլէրի տարին ուրան սալդաթ ին կանչալ, մացալ էր շինումը: Էն վախտը Ըթանանց ճըղուպէրուն կըշտէն հալամ ճաղաց չըկար:
Վէչ մընը շինին հանդըն ու սարը Բադուն անա լավ չէր գուդում: Անհաշիվ էն չըփչափ էր ըրալ տըվարին նըհէտ սարըծօր: Տավարըն ալ էր լավ ճընաչում, գ’իդում էր թա էս կօվը հուրըն ա, թա չալ կօվը հէբ ա սուբահ մացալ, քանի ծէն օնի, թա Քիրմանանց յէզանը պօզը խէ յա կօտրած:
Ամման դօնում տավարը շինան քիշէլիս բօլ էր մըն հէտ յէ շէր, վէր կարար գ’իդար թա տըվարան վէր կօվըն ա պակաս: Հէբ վէր ուրուգունը տավարը շէնըն էր կ’ամ, իխպիրին կօխկավը ասկընալիս Բադին էր, վէր հարթն ու ըխճըկօրցը նի յէր կ’ամ, թա
— Պըղընձըքարին սարումը իվուլուկը կընանչալ ա, Սանդ իխպիրին կըշտին մօշը հըսալ ա․․․ Տավարը շինում տըղվըրէլան յէնդան, ուրուգունադէմ Բադին փէդին կըռացած մըն ալ յէտ էր տառնում տոն, Ըթանանց մէծծ ճըղուպէրուն կօխկը:

Տանը կընէկըն էր մըն․ ալ մադար տըղան, վէր հըսնում էր ջահիլ շէվի տէս: Բադուն կընէկը, ուրան տէս մըծծացած մըն պառավ, ուրգունվա ճաշը իփիլի վախտը գ’ուդում էր: Տարին բութուն ամման հինչ ամման օր էնքան էր կըրկընվալ ուրուր մընան, վէր շարժմունքը համանըն ին տառալ:
Հէբ ակնի տէս ճըռում էր տուռնը, և նի էր մըննում Բադին, մըհակը տինում մըղակումն ու հըրցընում կընգանը.
— Հիթամի ախճիկ, վօրթին ճու՞ր էս տըվալ…
Հիթամի ախճիկըն ուրան կընէկըն էր. քöհնա վըխտանց էն սուվօրութկ օնէր կընգանըն ըտըհէնց կընչէլու: Էտ սուվօրութիկը մացալ էր ընդըհէնց հասդադ, հենց վէր կօխկի հաստ ճըղուպէրին:
Հիթամի ըխճկան բադասխանը հարյէրդա մըն էր.
— Բա ճուր չէ՜ մ տըվալ…
Յէնդան Բադին բիզարած մարթի տընքօցավ մըղակումը տըրխընէն էր հանում, թափ տամ և հազիր անում էքսան հէտի: Ամմա կընէկը յէշում էր ուջախին յա ճըրաքի փիթէլան դիզիցընում ու թամուզ սիրփած տափին մէնգնում քöհնա քէչան:

Ընդրանա յէնդան իրգունվա մըն խըրէկ ուտիլի պանէր՝ պանիր-հաց, թա ինէր՝ տաք կըրակուր, հանդան պիրած կընանչի, բազի վախտ ալ հըրվանին ղարկած մըն ազիզ կըրակուր, վէր տարին մըն հէտ կէփվէր Բադուն ուջախումը: Բադուն տըղան՝ Հաբուդը, էնքան էր հըսալ, վէր քöմագ էր անում հօրը: Ամմա Բադին օզում չէր, վէր Հաբուդը հօրը փէշակը սուվօրի:
— Թող կ’իրին սէվընան սիպտակը ճընանչի, վէր յէնդան կ’իրէզմանըս անի՜ ծի վէչ:
— Կը մըծծանա, կըփըսակէմ, տօնը տէղ կինի, մըն փիշակի ճօնդը կըփըռնի, հացի տար կըտառնա: Յէս ալ շատ մըծծացած վախտըս ուրան ճիրէրըն ինգ’ած կապրէմ, վօնդէրըս կըդինջանան սարը քօլ չըփէլան:

Փոխադրում գրական հայերեն։
Գյուղում բոլորը ճանաչում էին Վանդուն Բադուն

Բադու կինը, իր պես զառամած մի պառավ, ընթրիք եփելու ժամանակը գիտեր։ Տարիների ընթացքում ամեն ինչ ամեն օր կրկնվել էր այնքան նման իրար, որ շարժումները մեքենայացել էին։
Երբ անիվի պես ճռնչում էր դուռը, և ներս էր մտնում Բադին, մահակը դնում շեմքին ու հարցնում կնոջը.
− Հաթամի աղջիկ, հորթին ջրե՞լ ես…
Հաթամի աղջիկը իր կինն էր. հնուց սովորույթ ուներ նա կնոջն այդպես կանչելու։ Այդ սովորույթը մնացել էր այնպես հաստատ, ինչպես հարևան հաստաբուն ընկուզենին։
Հաթամի աղջկա պատասխանն էլ միշտ նույնն էր․
− Բա չե՜մ ջրել…

Հետո Բադին բեզարած մարդու տնքոցով շեմքի մոտ տրեխներն էր հանում, թափ տալիս և շտկում առավոտվա համար։ Իսկ կինը օջախին էր նայում կամ ճրագի պատրույգը շտկում և մաքուր ավլած գետնին փռում թաղիքը հնամաշ։
Ապա համեստ ընթրիք՝ պանիր-հաց, եթե լիներ՝ տաք կերակուր, հանդից բերած կանաչեղեն, երբեմն էլ հարևանի ուղարկած մի ազիզ կերակուր, որ տարին մի անգամ կեփվեր Բադու օջախում։
Բադու որդին՝ Հաբուդը, հասել էր այնքան, որ օգնում էր հորը։ Սակայն Բադին չէր ուզում, որ Հաբուդը հոր փեշակը սովորի։
− Թող գրաճանաչ լինի, որ հետո գերեզմանս չանիծի։
− Կմեծանա, կպսակեմ, տուն ու տեղի կլինի, մի փեշակի ծայր կբռնի, հացի կտիրանա։ Ես էլ ծերության օրերում իր ջրերն ընկած կապրեմ, ոտքերս կդինջանան սար ու քոլ չափելուց։

Գրականություն 7 · Uncategorized

Վիլիամ Սարոյանը Չարենցի մասին

Վիլիամ Սարոյանը, երբ առաջին անգամ տեսավ Չարենցին։Նա տգեղ էր, բայց երբ սկսեց խոսել, Վիլիամի համար Չարենցը դարձավ ամենագեղեցիկ մարդը։ Սարոյանը շատ գեղեցկուհիներ էր տեսել, ովքեր մի քանի նախադասություն փոխանակելուց դառնում էին, ամենատգեղ արարածները։Դա ապացուցված էր նրանց պահվածքով և իրենց խոսելու ձևով․․․
Չնայած, որ Սարոյանը երբեկ, դրանից առաջ չեր հանդիպել Չարենցին, նա արդեն գիտեր<Ես իմ անուշ Հայաստանի>>բանաստեղծությունը , նաև Սարոյանը նկատեց, որ Չարենցի երեվակայության հետ համեմատելիս նրա տգեղության այ չնչին էր։

Գրականություն 7

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

1․Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։
Նա շատ տխրում է, որ ոչ մի բան չգիտի, նրա որդու մասին։
Այս բանաստեղծությունը մոր և որդու կապվածության մասին է :

2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։
Հեղինակի մայրը շատ միայնակ է և հոգատար․․․

3․Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։
Ինչքան հասկացա նրա մայրը հեռու էր նրանից քանի որ Չարենցին կալանավորել էին․․․Դա էր պատճառը,որ մայրը ոչ մի բան չգիտեր որդու մասին․․․

4․Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։
Թթենին խորհրդանշում է երկրարակեցություն։Չարենցն ուզում էր, որ իր մայրը թթենու նման երկարակյաց լինի։

5․Բանաստողծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը / ըստ քո անցած խոսքի մասերի/։

  1. Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
  2. Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
  3. Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
  4. Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
  5.  
  6. Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
  7. Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
  8. Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
  9. Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
  10. Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
  11. Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
  12. Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
  13. Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
  14. Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
  15. Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
  16. Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
  17. Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
Գրականություն 7 · Uncategorized

Ձոն մայրիկին

Մորդ խորհուրդդները լսիր հետո կփոշմանես․․․
Կկարոտես ու ժամանակը երբեկ հետ չես վերադարձնի։
Ժամանակս վայելում եմ և թող մայրիկս իմ կողքից երբեկ չպակասի․․․
Մայրդ իր ուժերից ելնելով այնպես է ուզում անել որ դու լավ կյանք ունենաս։
Ամեն դժվար պահերին մայրդ քեզ հետ է:
Գնահատիր այնն ամենը ինչ ունես․․․

Գրականություն 7

Գրականություն:Հովաննես Թումանյան<Եղջերուն>

1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:
Օվակիմի,և մի գյուղացի տղաի հետ։

2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:
Այդ տարածքում, շատ տարածված է եղջերուի որսը:

3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։

4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:

Եղնիկի մայրը տեսնելով իր մահացող ձագին, այնպես էր վազում, ինչպես մայրը կվազեր եթե նրա երեխան վտանգի մեջ լիներ…

5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:
Մարդիկ կան,ովքեր մտածում են, որ կենդանին չի կարող զգացմունքներ ունենալ, բայց նրանք չարաչար սխալվում են, և այդ ապացուցեց այս պատմվածքը։

6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:
Ես կուզեի մի քիչ անրադառնայի Հայաստանին,որովհետև երբ բոլորին ասում ենք, որ մեր բնություննը ամենագեղեցիկն է, մենք մոռանում ենք, որ չպետք է աղտոտել։Շատ եմ տեսել երբ երեխաները, մեծահասակները ուտելիքի և այլ բաների մնացորդները գցում են փողոցում։
Ես գնահատում եմ և կարևորում եմ բնության մեջ մաքրությունը և կենդանիների խնամքը:

7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:

Որսկան Փիրումը մի պախրայի հետ է հետապնդում, հետևից գնում է, տեսնում, որ մի մեծ կաղնի ծառու տակ չոքել է: Հրացանը պահում է, որ կրակի, հանկարծ կաղնու միջից մի դուռ է բացվում, և մի սիրուն հարս է դուրս գալիս, և կանգնում իր ու պախրայի արանքը և անիծում է որսկանին, որ եթե սպանի, թող իրա թևը չորանա: Որսկանը հասկանում է որ դա որսի տերն է, պահապանը:

8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:

9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:
Քանի որ ես որս անել չեմ սիրում և դեմ եմ, ես եղջերուին կտեսնեի, որպես բնության նկար, չգիտեմ ինչու է այդպես, բայց եղնիկներն են հենց գեղեցկացնում անտառը, ես այդպես եմ կարծում…

10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:
Պատմվածքի եղջերուն ուներ շատ փարթամ և գեղեցիկ եղջյուրներ, հպարտ կեցվածք և անմեղ աչուկներ։

11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:
Հեղինակը ամաչեց, որովհետև նրա հետի որսորդները չէին հասկանա նրան եթե նա ասեր, որ նրա

12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:

Որսկան Օսեփը փորձառու որսկան էր, հաղթանդամ, և արդեն նրա համար սովորական էր որսի գնալը։ Հեղինակը տարիքով մեծ չէր, ուներ սիրտ ու խիղճ, գեղեցիկը նկատելու ու գնահատելու կարողություն։ Հեղինակի զգացումները ինձ շատ են բնորոշ, սակայն ես չեմ մեղադրում որսկան Օսեփին իր արարքի համար։

13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:
Հեղինակի համար տգեղ թվաց, որովհետև այդ անմեղ եղջերուն սպանված է, և դա նման է անադրարության, որովհետև նա առանց իմաստ սպանեց մի անմեղ կենդանու։

14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:

Ես սովորեցի, որ կենդանիներին չի կարելի որսել, որովհետև կենդանիներն էլ մարդու նման զգացմունքներ ունեն, և անտառը չպետք է զրկենք իր գեղեցիկ հարստությունից։

15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:

Գրականություն 7

Հովաննես Թումանյան։ԱՐՋԱՈՐՍ

1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։
Նա շփոթեցրեց նրա հնարամիտությամբ , նա կանգնել էր երկու ոտքերին և թաթերը խաչել էր

2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։

Մոշուտում, երբ Ավագի ընկերը մոշ էր ուտում մոշենու տակից մեկը ֆըռթացրեց ու Ավագի ընկերոջ հրացանը բռնեց։ Նա արջի վրա էր կանգնել։ Արջը հրացանի լուլիցը բռնեց, Ավագի ընկերն էլ կոթը պինդ բռնեց։ Հիմա արջը օլորում է, ուզում է կոտրի, Ավագի ընկերն էլ օլորում էր, որ հենց աներ ծերը վյրեն ընկներ, հուպ տար, ծուխը փորն աներ։ բայց արջը գլխի էր ընկել, չեր թողնում։ Հետո Ավագի ընկերը ձեռը գցեց, որ հրացանը խլի, բայց արջը թաթլիկը ուսովը պատ տվավ, հրացանը բաց թողեց։

3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։

Նրանք ունեին հրացանի կարիք, և դրա պատճառով Ավագը գնաց դեպի տուն։

4․ Մոշուտում ի՞նչ պատահեց Ավագի հետ։
Մոշոտում, երբ Ավագի ընկերը մոշ էր ուտում,մոշենու տակից մեկը ֆըռթացրեց ու Ավագը գետնին նայեց և հասկացավ, որ նա կանգնել էր արջի վրա։Արջը Ավագի ընկերոջ հրացանի լուլից բռնեց , իսկ Ավագի ընկերը պինդ բռնեց հրացանի կոթը ։Հիմա արջը օլորում է, ուզում է կոտրի, վագի ընկերն էլ օլորում էր, որ հենց աներ ծերը վյրեն ընկներ, հուպ տար, ծուխը փորն աներ։ բայց արջը գլխի էր ընկել, չեր թողնում։ Հետո Ավագի ընկերը ձեռը գցեց, որ հրացանը խլի, բայց արջը թաթլիկը ուսովը պատ տվավ, հրացանը բաց թողեց։

7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․գրի՛ր։

8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։

Գրականություն 7 · Uncategorized

Գել պատմվածքի առաջադրանքներ

1․Ամբողջությամբ կարդալ պատմվածքը, բաժանել մասերի և վերնագրել յուրաքանչյուր մասը։

<<Գելը>>, <<Նանիի անեծքը>>, <<Տղա Սիմոնն>>, <<Խելքից զուրկ գելը>>, <<Խորամանկ Ավոն ու Ծիրան կովը>>, <<Գելի վախերը>>, <<Քեռի Անդրիասն ու իր արկածները >>, <<Ուստա Սարգսը և երաժիշտները >>, <<Անհամբեր հայրն ու թոկը>>, <<Վտանգավոր գիլը>>, <<Գիլի եղբայրը շունն է>>։

2․Ըստ հեղինակի՝ ինչպիսի սովորություն կար սարերում։
Եթե ինչ-որ գյուղացու մոտ հյուր գա, այդ գյուղացու հարևանները, կգան հարց ու փորձ կանեն թե ինչ է կատարվում աշխարհում․․․․

3․Ինչու՞ հանկարծ շները սկսեցին հաչել։
Շները սկսեցին հաչել, որովհետև նրանք նկատել էին, որ գայլերը գյուղ են մտնում։

4․ Ըստ գյուղացիների պատմածի՝ գայլը ի՞նչ հնարքի միջոցով է հարձակվում ոչխարի հոտի վրա։
Գայլը հարձակվում է ոչարի հետևից, բռնելով պոչից նա քաշում տանում է իր ուտեստ։

5․ ուշադիր կարդա այն հատվածը, որտեղ պատմում են գելի հարձակումների մասին՝ նախրի, ձիու, այծի, էշի և ինչպե՞ս են նրանք պաշտպանվում։
Նրանք շատ բարձր ձայներ են արձակում, և դրա պատճառով գայլը պախչում է․․․

6․ Ըստ քեռի Անդրիասի՝ ինչի է ընդունակ սոված գելը։
Սոված գելերը ընդունակ են իրար գզզելու և հոշոտելու:

7․ Ուշադի՛ր կարդա շորագյալցի Ավոյի գլխին եկած պատմությունը։

8․ Նկարագրի՛ր Ավոյի արարքը․ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն։
Ես նրա փոխարեն աղմուկ կանեի, որովհետև ինչքան գիտեի գայլերը աղմուկից վախում էին, և դրա օգնությամբ հանգիստ

9. Ինչի՞ շնորհիվ փրկվեց Ավոն:

Ավոն փրկվեց իր իմացությանը գելերի վախերի մասին

10. Ըստ պատմվածքի՝ ինչպիսի՞ կենդանի է գայլը. ի՞նչ հատկանիշներ ունի, ինչպե՞ս է որս հայթայթում, գիլի բոլուկն ինչքանո՞վ է վտանգավոր, որտե՞ղ և ինչո՞ւ:

Գելը երբ կուշտ է, նա շատ վախկոտ կենդանի է, բայց երբ նա սոված է մնում, գելը չի կարող իրեն կառավարի և ընդունակ է հոշոտել մյուս գելերին;

11. Ինչի՞ց են վախենում գայլերը. ի՞նչ էր անցել քեռի Անդրիասի գլխով, և ինչի՞ շնորհիվ փրկվեցին նա ու որդին:
Գելերը վախենում են աղմուկից և կրակից,Անդրեասը գիտեր, որ գելերը վախենում են կրակից, և նա կրակ վառեց, և երբ զգաց, որ գելերը ետ չեն գնում նա որոշեց կողքի չոր ծառը բռնկել․․․և դրանով նրա ընկերները, եկան և նրանց շները վախցրին գելերին․․․

12. Ինչո՞վ էր հետաքրքիր ուստա Սարգսի պատմությունը:

Այնքանով էր հետաքրքիր, որ նրանք գայլերից պաշտպանվել են զուռնա դհոլի միջոցով։ Այն ուժեղ խփել են, ու գայլերը կարծես պար են բռնել դրա շուրջ, մոռանալով որս անելու մասին։

13. Ի՞նչ դժբախտություն էր պատահել համագյուղացի Եղոյին:

Եղոն շատ հոգատար հայր էր, բայց միևնույն ժամանակ անհամբեր, որի հետևանքով էլ տուժեց։ Նրա երեխան հիվանդացել էր, և որոշել էր կեսգիշերով շտապ գյուղ հասնել, երեխայի մոտ։ Ճանապարհին գայլերը շրջափակում են նրան։ Նա գիտեր, որ գայլերը վախենում են թոկից, և թոկը հետևից քարշ տալով գնում էր նրանց միջով, իսկ գայլերը հեռանում էին։ Պատահաբար թոկը պոկվում է, և գայլերը վրա են տալիս։ Առաջին պատահածին թրով խփում է, և մյուսները վրա են հասնում վիրավորին, բայց միայն նրանով չեն բավարարվում։ Կրկին հարձակվում են։ Այս անգամ Եղոն ուզում էր նորից թրով խփել, բայց այն իր տեղից դուրս չէր գալիս, քանի որ արյունը չորացել էր թրի վրա և այն կպցրել պատյանին։ Եվ այսպես գելերը հարձակվում են, հոշոտում են և՛ Եղոյին և՛ ձիուն։

14. Գայլերից ազատվելու ինչպիսի՞ ընդունված ձևեր կային տարբեր երկրներում:

Տերություններ կան, որ աոանձին վարձատրութիւն են տալիս գել սպանողներին։ Կանոնավոր կռվում են գիլի դեմ։ Դրա համար էլ էնպես, տերություններ կան, որ մեջներն էլ գել չկա․ օրինակ՝ Անգլիան, Գերմանիան…

Ինչպես ասի՝ տերություններն առանձին վարձատրություն կամ պարգև են տալիս ամեն մի սպանած գիլի համար, որսկաններն էլ աշխատում են շատ գել սպանեն, որ շատ փող ստանան։ Մինչև անգամ կազմակերպված ընկերություններ կան, որ միայն գիլի որսի համար են։ Էնպես երկիր էլ կա, օրինակ՝ Իսպանիան, որ եթե տերությունը չի վարձատրում գել սպանողին, ժողովուրդն է վարձատրում։ Սպանողը գելը գցում է իշի կամ ձիու վրա ու գեղեգեղ ման ածում, ապրանքատեր երից փող է հավաքում։ Եվ ամենքն էլ ուրախությամբ տալիս են։

Ռուսաստանի ձնոտ դաշտերումն էլ մի ուրիշ տեսակ որս են անում։ Ձիով ընկնում են
գիլի ետևից։ Ծնկահար ձյունի մեջ թաղվելով՝ գելը զոռով է վազում և շուտ էլ հոգնում
է։ Ետևիցը հասնում են՝ հենց տեղնուտեղը դագանակով սպանում։ Բայց ամենից շատ
գիլին կոտորում են թույնով։ Սատկած ոչխարը մաշկում են, միսը շերտ-շերտ
կտրատում, արանքները թույն են լցնում, ետ նորից մորթին վրեն քաշում ու տանում,
գիշերը հանդերում վեր գցում։ Սոված գելեր — գալիս են ուտում ու տեղնուտեղը
կոտորվում։

15. Ի՞նչ համեմատություն բերեց քեռի Անդրիասը գայլերի և շների միջև: Հնարավո՞ր է ընտելացնել գայլին:

Այո, իհարկե հնարավոր է։ Ամեն դեպքում գայլերը նույնպես պատկանում են շների ցեղին։ Եթե գայլին էլ շան պես վերաբերվեն, կերակրեն, ապա նա էլ վնաս չի տա, մի բան էլ կպաշտպանի։ Նրանք ապրում են և ձագեր են ունենում նույն քանակի և նույն չափով։

Քեռի Անդրիասի խոսքերը

Որ էն շունն էլ չոլերը գցես, անտեր, սոված թողնես, հալածես, կվայրենանա, կդառնա գիլի պես մի բան, էլի։ Ինչպես որ էն սոված, վայրենի գելն էլ, որ բերես կուշտ պահես, պահպանես, խնամես, կընտելանա, կդառնա մեր շան պես տանու կենդանի։

16. Հավանեցի՞ր պատմվածքը. քո կարծիքը մի քանի նախադասությամբ շարադրիր պատմվածքի շուրջ:

Այո, իրոք ես այն շատ հավանեցի։ Պատմվածքում ներկայացվում էր մի կենդանի, որին բոլորս ծանոթ ենք մանկուց։ Բայց գայլն ունի շատ նրբություններ, և ինչքան էլ որ գազան է, նորմալ վերաբերմունքից կարող է ընտելանալ, և անգամ օգնել ընտանիքին։ Կարծում եմ պատմվածքը նաև ուզում է ասել, որ ձեզ շրջապատող մարդկանց ճանաչեք երկու կողմից, միգուցե դուք կարողանաք փոխել նրան, ինչպես մի բարի ընտանիք գայլերին։

17. Պատմվածքից դո՛ւրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները, քեզ անծանոթ բառերը, դարձվածքները և բառարանների օգնությամբ բացատրի՛ր դրանք:

Կաղկանձյուն-հաչոց, ոռնաց, վնգստոց

Կլանչոց-շատ աղիողորմ հաչոց

Բոլուկ-ոհմակ

Դամքաշ-զուռնի ձեն պահող

18. Ի՞նչ յուրահատկություն նկատեցիր Թումանյանի լեզվում:

Թումանյանը խոսում էր իր հարազատ բարբառով, որը շատ էր գեղեցկացնում պատմվածքը, թեև կային անհասկանալի բառեր։

Գրականություն 7

Ինքնակենսագրություն

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Երբ Թումանյանը դեռ երեխա էր, նրա գյուղը շատ խիստ էր երեխաների հանդեպ․․․Նրանց դպրոցում, շատ հասարակ էր, երբ երեխաներին ծեծի էին ենթարկում,իսկ գյուղի կեսը ապրում էր իրենց պաշտոնի հաշվին,իսկ աշխատասերները շատ աշխատում էին, բայց նորմալ չէին վարձատրվում․․․․
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Իմ ընտանիքը շատ արվեստասեր է, իմ մայրիկը ռեժիսոր է, իսկ իմ հայրիկը երաժիշտ կիթար է նվագում, նաև ունեմ քույրիկ՝ Աննան , ինձնից ութ տարով փոքր է։Հայրիկիս անունը՝ Արամ է, մայրիկինս՝ Արփինե․․․․Ես ավելի շատ գնացել եմ մայրիկի, ուղղով։Հիմա լուսանկարում եմ, չեմ ուզում թողնել։Փոքրիկ տարիքում, համարյա- ամենօր գնում էի Մայիլյան թատրոն․․․Շատ հավես էր,Մայիլյանը փոխեց իմ հայացքը կյանքին․․․ավելի հանգիստ եմ դարձել, և շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ միշտ իմ կողքին են։

4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:

Գրականություն 7

Սուրբ ծննդյան մասին ամենա հայտնի լեգենդը

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ
1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։

— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
2․Ի՞նչ հասկացար, ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։

Ես հասկացա , որ համեստ լինելով դու կարող ես մոռանալ քո մասին և արդյունքում մնաս
3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը /5-6 նախադասությամբ/։
4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։

Ինձ դուր եկավ հրեշտակի ուշադրությունը։ Նա նկատեց համեստ եղևնուն, նկատեց, որ նա իրեն վատ էր զգում, և օգնեց։
5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։

Ինձ հայտնի խորհրդանիշներից են՝ Ձմեռ Պապը, Ձյունանուշը, այդ տարվա կենդանիները և եղևնին։