Կենսաբանության 7 · Uncategorized

Կենսաբանություն։ Հաշվետվություն 2023-2024


Սեպտեմբեր
Կենսաբանություն։Բջիջ
Կենսաբանություն։Բակտերիաների կառուցվածքը և բազմացումը
Բակտերիաների բազմությունը, կառուցվածքը և նրա դերը մարդու կյանքում

Հոկտեմբեր
Կենսաբանություն։Բորբոսասնկեր
Վիրուսներ 
Կենսաբանություն։Ջրիմոռների մասին30-5
Նոյեմբեր
Կենսաբանություն։Ջրիմոռների մասին30-5
Գլոբալ տաքացման պատճառները և ինչի մեզ կհասցնի գլոբալ տաքացումը
Կենսաբանություն։Ծաղկավոր բույսեր
Անոմալ երևույթներ աշխարհում․․․
Կենսաբանություն։Ամփոփում (Նոյեմբեր)
Դեկտեմբեր
Բույսերի բազմացում 🌱
Ֆոտոսինթեզ
Արմատոտանիների տիպ, Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը
Ամփոփիչ հարցեր կենսաբանություն
Հունվար
Կենսաբանություն;Կենդանիներին բնորոշ հատկություններ և այլն․․․
Կենսաբանություն։
Կենսաբանություն։Գիտելիքի ստուգում
Փետրվար
Քորդավորներ
Կենսաբանություն։Ձկներ
Օղակավոր որդեր
Մարտ
Կենսաբանություն։Անձրևորդեր
ԿենսաբանությունԺապանաձև որդեր
Վերհիշե՜նք ձկներ թեման
Ապրիլ 
https://www.youtube.com/watch?v=oYszcI0pmmw
Կենսաբանություն։Երկկենցաղներ
Սողուններ
Միջատներ

Կենսաբանության 7

Կենսաբանություն։Թռչուներ

  1. Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։

  1. ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան

  1. Ի՞նչպես են բազմանում թռչունները։

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

  1. Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Քանի որ թռչուները սնվում են առնետներով,միջատներով, և այլ նմանատիպ բաներով

Կենսաբանության 7 · Uncategorized

Կենսաբանություն։Երկկենցաղներ

Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ի՞նչ առանձահատկություններ գիտեք:

Երկկենցաղները առանձնահատկություններից մեկը դա իրենց մաշկն է։Երկկենցաղների մաշկը մերկ է զուրկ է թեփուկներից:Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով ու շատ անգամ այդ լորձը նույնիսկ թունավոր է:
Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին:
Հայաստանում կա ավելի քան 53 տեսակ։ Դրանց մեջ են մտնում իսկական մողեսներ, սափրագլուխներ, իժեր, ցամաքային կրիաներ և ուրիշները:
Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները:
Իրենք բազմանում են սեռական ձևով արտաքին Իրենց մոտ լավ է արտահայտված սեռական դեմոֆրիզմը, էգերը ավելի մեծ են, իսկ արունները փոքր, բայց ավելի գունավոր ու նաև ունեն հատուկ օրգաններ էգերին գրավելու համար՝ ռեզոնատորներ։

Կենսաբանության 7

Սողուններ

  •   10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
  • Աշխարհում գոյություն ունի ավելի քան 8000 սողունի տեսակ։
  • Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
  • Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
  • Օձը կարող է 3 տարի քնել:
  • Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
  • Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
  • Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:
  • Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:
  • Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի:
  • Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:
  • Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։
  • Հայաստանում հանդիպում են սողունների 57 տեսակ, որոնցից 3 տեսակի՝ կրիա, 26 տեսակի՝ մողես, 28 տեսակի՝ օձ։
  • Օրինակ`
  • Անդրկովկասյան մողեսիկ
  • Անդրկովկասյան սահնօձ
  • Արևմտյան վիշապիկ
  • Բազմագույն մողեսիկ
  • Դեղնափորիկ
  • Գյուրզա
  • Դալի ժայռային մողես
  • Ներկայացնել սողունների բազմացումը
  • Ի տարբերություն երկկենցաղների, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը, և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ 

Կենսաբանության 7

Միջատներ

1. Ի՞նչ գիտեք միջատների բազմացման մասին։
Մջատները բազմանում են ներքին բեղմնավորման միջոցով։Ներքին բեղմնավորումը ցամաքային կենսակերպին առավելագույնս հարմարման արդյունք է և իրենից նեկայացնում է բազմացման կատարելագործված ձևը:Բեղմնավորման պրոցեսում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը;
2. Միջատները գյուղատնտեսության մեջ ի՞նչ դեր են կատարում։
Միջատները շատ կարևոր դեր են խաղում գյուղատնտեսության մեջ՝ նպաստելով վնասատուների դեմ, պայքարի դեմ, սննդանյութերի ցիկլավորմանը։
3. Ինչպե՞ս են շնչում միջատները։
Միջատները շնչում են մարմնի կող քերին բացվող շնչանցքների և նրանց միացած ճյուղավորված տրախեաների օգնությամբ
Միջատների շնչառությունը կատարվում է մարմնի կող- քերին բացվող շնչանցքերի և նրանց միացած ճյուղավորված տրախեաների օգնությամբ։ Օդը տրախեաների մեջ է մտնում և դուրս գալիս փորիկի պարբերական կծկումների շնորհիվ:

8 հետարքրիր փաստեր միջատների մասին

1. Սարդերը սնվում են միջատներով: Այսպես, բոլոր միջատների ընդհանուր քաշը, որոնց մեկ տարվա ընթացքում ուտում են սարդերը, գերազանցում է երկրագնդի բոլոր մարդկանց քաշը՝ միասին վերցված:

2. Թիթեռներն ուտում են ետևի թաթերով: Թիթեռի թևերի գույնը կախված է մանր թեփուկներից, որոնք ունակ են անրադարձնել լույսը:

3. Մեր մոլորակի վրա հաշվվում է մոտ 400 հազար բզեզ: Դրանցից ամենախոշորը բզեզ տիտանն է, որի չափսերը հասնում են 17 սանտիմետրի:

4. Թայլանդում բզեզները դելիկատես են համարվում: Ամենասիրված բզեզներն այստեղ տապակած մորեխները և ծղրիդներն են: Բզեզները շատ հարուստ են ածխաջրերով, սպիտակուցով և վիտամիններով:

5. Ծղրիդների ականջները գտնվում են առջևի թաթերի վրա:

6. Գոյություն ունեցող միջատների 1/3-ը մսակերներ են: Դրանցից շատերը որս են անում և չեն սնվում լեշերով կամ աղբով:

7. Ամենաարագ թռչող միջատը ճպուռն է: Այն թռչում է 57 կմ/ժ արագությամբ:

8. Այս պահին աշխարհում հաշվվում է մրջյունների 8800 տեսակ, այն դեպքում, երբ գոյություն ունի թռչունների ընդամենը 9000 տեսակ: Մրջյունները երբեք չեն քնում:


Կենսաբանության 7

Վերհիշե՜նք ձկներ թեման

1․ Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։
Հայաստանում հանդիպվում են Սևանի իշխանը, կարմրախայտը, սիգը, Սևանի կողակը, ծածանը։
2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Ձկների մարմինը կազմված է գլխից, այն սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները: Մարմինը սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները: Եվ պոչ, ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Լողակները ձկներին հնարավորություն են տալիս ջրի վրա հավասարակշռություն պահել և տեղաշարժվել։
4. Ի՞նչ է լողափամփուշտը

Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը։

Կենսաբանության 7

ԿենսաբանությունԺապանաձև որդեր

1. Ի՞նչ է ֆինան
Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:
2. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Եզան երիզորդը կատարում է ինքնաբեղմնավորում, մարմնի վերջին հատվածները արդեն պարունակում են այդ բեղմնավորված ձվերը։ Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու: Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը: Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ:Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի։ Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:
3. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Մարդը էխինակոկով վարակվում է շների կատուների հետ շատ շփումից։Էխինակոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Կենսաբանության 7

Կենսաբանություն։Անձրևորդեր

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան
    Անձրևորդերը ունեն շատ տարբերվող հատկություն,նրանք կարող են վերականգնել իրենց մարմնի կորցրած մասը ՝ դրա անունն է ռեգեներացիա։
  2. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ
    Այն օրգանիզմները, որոնք ապրելով կենդանիների և բույսերի, մարդու ներքին օրգաններում, սնվելով նրանց հաշվին, կոչվում են մակաբույծներ։
Կենսաբանության 7

Օղակավոր որդեր

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։
    Օղակավոր որդերը փխրեցնում են հողը, հողի մակերևույթից տերևների և չորացած մնացորդները մտցնում են հողի տակ, որոնք փտելով պարարտանյութ են դառնում։
  2. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։
    Տզրուկները կպցնելու մարդուն մարմնի տարբեր հատվածներում, արյունը ծծելով տարբեր հիվանդություններ են բուժում։ Տզրուկաբուժությամբ զբաղվել են նաև հին բժշկապետերը։
  3. Անձրևորդերի բազմացում:
    Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Կլոր որդերը, չնայած նրան, որ համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը: Մարդու ասկարիդի օրինակով դիտարկենք հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները տափակ որդերից:

Կենսաբանության 7 · Uncategorized

Կենսաբանություն։Ձկներ

Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները
Ձկները ջրային ողնաշավոր կենդանիներ են, նրանք ունեն խռիկներ,լողակներ և թեփուկներ:Թեփուկները պաշտպանում են նրանց վնասվածք ստանալուց,խռիկները նրանց օգնում են շնչելու համար իսկ լողակները նրանց օգնում են շարժվելուց:
Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում:
Ձկները սնվում են բազմազան կենդանիներով և բույսերով, նաև կերակուրեն դառնում են ոչ միայն մարդանց այլ նաև կենդանիներինը:
Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։

Կռճիկային ձկների կմախքը ամբողջությամբ կռճիկային է։ Ունեն երկար դունչ որի ստորին մասում գտնվում են բազմաթիվ զինված ատամներ։