Հայոց լեզու 7 📖 · Ձմեռային ճամբար

Ճամբարային հավե՜ս օրերս․․․

Այս ճամբարային օրերի ընթացքում ես հասցրի այցելել Սևաբերդ,Գաֆեսճեան արվեստանոց և այլ հետաքրքիր տեղեր․․․Նաև հասցրի անել իմ անհատական ֆոտո-ցուցահանդեսը, որին բազմաթիվ մարդիկ էին հավաքվել․․․Ցուցահանդեսից մի քանի օր առաջ ընկերներիս հետ լուսանկարեցինք քաղաքային լուսանկար թեմայով։Այս ճամբարը իմ ամենասիրելիներից մեկն էր․․․․

Ձմեռային ճամբար

Ճամբարային օր վեցերորդ օր

Այսօր առավոտյան մենք գնացին հարավային դպրոց, մածուն մերելու համար․․․Մեզ դիմավորեց ընկեր Աննան և մենք գնացինք խոհանոց մերելու համար։Քանի որ մենք փորձերի միջոցով հասկացանք, որ Մարիաննա կաթը ավելի ապահով է, քան Անին, Անիի մեջ պարզվեց, որ օսլա և սոդա կար, որոնք վնասակար է առողջության համար․․․Կաթերը լցրեցինք և գնացինք դրսում խաղալու։Խաղացինք ֆուտբոլ,գործնագործ, հատկապես ես՝ ձգապարանով էի խաղում շատ հավես էր։Դրանից մի քիչ հետո գնացինք պոնչիկանոց հավես ժամանակ անցկացրեցինք և գնացինք տուն․․․․

Ձմեռային ճամբար · ճամփորդություններ

Ճամբարային հինգերորդ օր։ԳԱԿ

Հինգերորդ օր
Այսօր գնացել էինք Գաֆէստճեան արվեստի կենտրոն այնտեղ այցելեցինք բոլոր ցուցասրահները․․․Ամենաշատը ես սիրում եմ Սվարովսկու սրահը ,չնայած,որ ես արդեն եղել էի այնտեղ, այս անգամ ավելի հետարքրքրված էի։Շատ նկարներ էի արել ու կարող եք նայել այստեղ`իմ ինստագրամյան էջում։Երբ արդեն այցելել էինք բոլոր սրահները, մենք գնացինք պոնչիկանոց և հաճելի ժամանց անցկացրեցինք և գնացինք տուն։Շնորհակալություն ընկեր Հասմիկին այս ամենը կազմակերպելու համար։

Ձմեռային ճամբար · ճամփորդություններ

Ճամբարային օր չորրորդ։Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօրը, անմոռանալի էր, մենք գնացել էինք Սևաբերդ, և հասնելով տեղ միանգամից թավալվեցինք ձյան մեջ։Մի քիչ հետո, հանեցինք փուչիկ-սահնակները, և սկսեցինք սահել։Սահում էինք հերթով, բայց հերթը խախտվեց․․․Բայց միեւնույն է շատ լավ ժամանակ անցկացրեցինք, շնորհակալ եմ մեր կազմապերմիչներին, շատ հավես օրի համար։

Ձմեռային ճամբար

Ճամբարային երկրորդ օր

Այսօր շատ հավես օր էր, մենք մաքրեցինք սարալանջը և դրանից հետո գնացինք գինեգործության դպրոց,այնտեղ մեզ հանդիպեց Մանվելը և պատմեց գինիի ստեղծման պրոցեսը և մի քանի փաստեր․․․Այնոհետև մենք գնացինքք երգի ,մեր սիրելի ընկեր Լուիզաի մոտ,և անցկացրեցինք շատ հավես ժամանակ երգելով,գնացինք նաև քանդակագործության արվեստանոց, շատ սիրուն քանդակներ տեսանք։Շատ հավես օր էր․․․


Ձմեռային ճամբար · Նախագիծ · Կինո-ֆոտո

Նախագիծ՝Լուսանկարենք միասին․․

Լուսանկարում եմ արդեն չորս տարի, և այս չորս տարվա ընթացքում ունեցել եմ երեք անհատական ցուցահանդես,առաջինը Արևմտյան դպրոցում, ՆԱՄ-ում և ART-սահմանում,բայց ոչ մեկը չի եղել այս տարբերակով։Որոշել եմ, նկարներս ցուցադրել մեծ Էկրանին և իմ լուսանկարչական փոքրիկ փորձով կիսվել ընկերներիս հետ, իմ հույզերը և ապրումները ներկայացնել լուսանկարներիս միջոցով։Կծանոթացնեմ նաև ֆոտոխցիկի (canon 2000d)կառուցվածքին։

Ճամբարական ընկերներիս կներկայացնեմ թե ինչ է քաղաքային բնապատկերը(street-art), և կփորձենք լուսանկարել միասին։Արդյունքները ՝լուսանկարաշարով կներկայացվի բլոգում․․․Սա իմ առաջին փորձառությունն է մեկտեղել ընդհանուր ֆոտոպատումում բոլորիս լուսանկարները․․․Կարծում եմ այս փորձից հետո շատերը իրենց համար կբացահայտեն լուսանկարչության մոգական աշխարհը․․․
Ժամանակահատված ՝15.01.2024

Մի քիչ քաղաքային բնապատկերի մասին (street-art),
Քաղաքային բնապատկերը այն նկարներն են, որոնց մեջ ներկայացված են փողոցի կամ տեղայնքի պրոբլեմները, շինություններ։

Այդ ոլորտում կան շատ մեծ ու նշանավոր մարդիկ որոնցից մեկն է Հենրի-Քարտիեր-Բրոնսոննը նա ծնվել է 1908 թվակնին Chanteloup-en-Brie-ում, տեքստիլի հարուստ վաճառականի ընտանիքում, հինգ երեխաներից ավագն էր։Հենրին մանկությունից մոտ էր արվեստին և 1913 թվականին նա ծանոթացավ նրա հորեղբոր հետ, Լուիի հետ, հենց նա էր Հենրիին ծանոթացրել արվեստի հետ․․․Դժբախտաբար 1915 թվականին Լուին մահացավ,բայց Հենրին շարունակեց հետևել նրա խորհրդին։ Սովորել է նկարիչ Անդրե Լոտիի արվեստանոցում։ Կարտիե-Բրեսսոնը որպես լուսանկարիչ իր ակնառու հմտության մեծ մասը պարտական ​​է նկարիչ և գրաֆիկ նկարչի իր կրթությանը։

Հենրի-Կարտիեր-Բրեսսոն
1908-2004

Լինդա Ուինգստոն
Լինդա Ուիսգստոնը ժամանակակից լոնդոնյան փողոցային լուսանկարիչ է և սոցիալական վավերագրող նկարիչ: Նրա սև ու սպիտակ նկարները ֆիքսում են քաղաքային և փողոցային կյանքի անկեղծ պահերը: Վերջերս նա ցուցադրել է Լոնդոնի բողոքի ցույցերի ժամանակ արված աշխատանքները՝ նվիրված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններին: Ինչպես ասվում է իր կենսագրության մեջ, նա «կրքոտ է մարդկանց, քաղաքային միջավայրերը լուսանկարելու և առօրյա պահերին անսպասելի գեղեցկությունն ու թաքնված ճշմարտությունը ֆիքսելու համար»: Նա նաև նշում է, որ «փողոցային լուսանկարչությունը ընդլայնել է իմ երևակայությունը այն բանի վրա, որ կա գեղեցկություն սովորական և ամեն օր: Կյանքի առօրյան և առօրյան կարող են անցնել ձեր կողքով, եթե չբացեք ձեր աչքերը, սիրտը և միտքը»:
Նրա նկարները