Ձմեռային ճամբար · Նախագիծ · Կինո-ֆոտո

Նախագիծ՝Լուսանկարենք միասին․․

Լուսանկարում եմ արդեն չորս տարի, և այս չորս տարվա ընթացքում ունեցել եմ երեք անհատական ցուցահանդես,առաջինը Արևմտյան դպրոցում, ՆԱՄ-ում և ART-սահմանում,բայց ոչ մեկը չի եղել այս տարբերակով։Որոշել եմ, նկարներս ցուցադրել մեծ Էկրանին և իմ լուսանկարչական փոքրիկ փորձով կիսվել ընկերներիս հետ, իմ հույզերը և ապրումները ներկայացնել լուսանկարներիս միջոցով։Կծանոթացնեմ նաև ֆոտոխցիկի (canon 2000d)կառուցվածքին։

Ճամբարական ընկերներիս կներկայացնեմ թե ինչ է քաղաքային բնապատկերը(street-art), և կփորձենք լուսանկարել միասին։Արդյունքները ՝լուսանկարաշարով կներկայացվի բլոգում․․․Սա իմ առաջին փորձառությունն է մեկտեղել ընդհանուր ֆոտոպատումում բոլորիս լուսանկարները․․․Կարծում եմ այս փորձից հետո շատերը իրենց համար կբացահայտեն լուսանկարչության մոգական աշխարհը․․․
Ժամանակահատված ՝15.01.2024

Մի քիչ քաղաքային բնապատկերի մասին (street-art),
Քաղաքային բնապատկերը այն նկարներն են, որոնց մեջ ներկայացված են փողոցի կամ տեղայնքի պրոբլեմները, շինություններ։

Այդ ոլորտում կան շատ մեծ ու նշանավոր մարդիկ որոնցից մեկն է Հենրի-Քարտիեր-Բրոնսոննը նա ծնվել է 1908 թվակնին Chanteloup-en-Brie-ում, տեքստիլի հարուստ վաճառականի ընտանիքում, հինգ երեխաներից ավագն էր։Հենրին մանկությունից մոտ էր արվեստին և 1913 թվականին նա ծանոթացավ նրա հորեղբոր հետ, Լուիի հետ, հենց նա էր Հենրիին ծանոթացրել արվեստի հետ․․․Դժբախտաբար 1915 թվականին Լուին մահացավ,բայց Հենրին շարունակեց հետևել նրա խորհրդին։ Սովորել է նկարիչ Անդրե Լոտիի արվեստանոցում։ Կարտիե-Բրեսսոնը որպես լուսանկարիչ իր ակնառու հմտության մեծ մասը պարտական ​​է նկարիչ և գրաֆիկ նկարչի իր կրթությանը։

Հենրի-Կարտիեր-Բրեսսոն
1908-2004

Լինդա Ուինգստոն
Լինդա Ուիսգստոնը ժամանակակից լոնդոնյան փողոցային լուսանկարիչ է և սոցիալական վավերագրող նկարիչ: Նրա սև ու սպիտակ նկարները ֆիքսում են քաղաքային և փողոցային կյանքի անկեղծ պահերը: Վերջերս նա ցուցադրել է Լոնդոնի բողոքի ցույցերի ժամանակ արված աշխատանքները՝ նվիրված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններին: Ինչպես ասվում է իր կենսագրության մեջ, նա «կրքոտ է մարդկանց, քաղաքային միջավայրերը լուսանկարելու և առօրյա պահերին անսպասելի գեղեցկությունն ու թաքնված ճշմարտությունը ֆիքսելու համար»: Նա նաև նշում է, որ «փողոցային լուսանկարչությունը ընդլայնել է իմ երևակայությունը այն բանի վրա, որ կա գեղեցկություն սովորական և ամեն օր: Կյանքի առօրյան և առօրյան կարող են անցնել ձեր կողքով, եթե չբացեք ձեր աչքերը, սիրտը և միտքը»:
Նրա նկարները

Կինո-ֆոտո

«…Հայրենին»

Նախագծով ներկայացնում եմ մեր չքնաղ Հարենիի հայտնի ու անհայտ վայրերը: Սիրում եմ նորանոր բացահայտումներ… Բաց չեմ թողնում իմ հնարավորությունը մասնացելու կրթահամալիրի նախագծային գրեթե բոլոր ճամփորդությունները: Հայրենիքը սիրում են ճանաչելով և ճամփորդելով…

Նպատակ՝ Ուզում եմ ներկայացնել և ծանոթացնել Հայաստանի չբացահայտված վայրերը և եկեղեցիները :Սոցիալական հարթակները այսօր այդ հնարավորությունը տալիս են աշխարհին ներկայանալ ,քո լուսանկարներով:
Նորարարությունը՝ Սովորաբար, Հայաստանը ներկայացնում են հայտնի մի քանի տեսարժան վայրերով:Փորձում եմ սոց. հարթակում ներկայացնել ,նոր տեսանկյուն՝կինոֆոտոն  տալիս է այդ հնարավորությունը:
Նախագիծը անում եմ երկար ժամանակ և կլինի շարունակական:
Այստեղ են նախագծերը

Կինո-ֆոտո

Իմ քաղաքի լուռ վկաները

Նախագծում ներկայացնում եմ, քաղաքի արձանների լուսանկարները, ծանոթացնում հեղինակներին, նրանց կյանքն և ստեղծագործական ուղղին:
Ուսումնական տարվա երկրորդ և երրորդ շրջանում , պլանավորում եմ , հասցնել ու ներկայացնել Երևանի բոլոր արձանները:            Ղուկաս Չուբար Արա ՍարգսյանԿառլեն Նուրիջանյան
Նախագծի առաջին շարքը, Երվանդ ՔոչարՍասունցի ԴավիթՎարդան Մամիկոնյան Մելամաղձություն (Ուս. տարվա երկրորդ և երրորդ շրջաններում նորից լուսանկարել արձանները, որպեսզի միջավայրը երևա, տարվա բոլոր եղանակներին:)
Նպատակ՝Իմ սերնդին հաղորդ դարձնել, մեր մշակութային արժեքներին:
Նորարարություն՝ փորձում եմ նորովի ներկայացնել,նախորդ դարի գոհարներին:
Դիտարկում և առաջարկ՝ Առաջարկում եմ ավելի լուրջ վերաբերվել արձաններին՝ նրանց մաքրությանը ,գիշերային լուսավորությանը: Բացակայում են ցուցանակներ՝QR կոդով:                 Նաև կուզեի տեսնել «Սասունցի Դավիթ»-ի արձանը Հանրապետության հրապարակի սրտում:

Այստեղ նախագծերը