Ձմեռային ճամբար · ճամփորդություններ

Ճամբարային հինգերորդ օր։ԳԱԿ

Հինգերորդ օր
Այսօր գնացել էինք Գաֆէստճեան արվեստի կենտրոն այնտեղ այցելեցինք բոլոր ցուցասրահները․․․Ամենաշատը ես սիրում եմ Սվարովսկու սրահը ,չնայած,որ ես արդեն եղել էի այնտեղ, այս անգամ ավելի հետարքրքրված էի։Շատ նկարներ էի արել ու կարող եք նայել այստեղ`իմ ինստագրամյան էջում։Երբ արդեն այցելել էինք բոլոր սրահները, մենք գնացինք պոնչիկանոց և հաճելի ժամանց անցկացրեցինք և գնացինք տուն։Շնորհակալություն ընկեր Հասմիկին այս ամենը կազմակերպելու համար։

Ձմեռային ճամբար · ճամփորդություններ

Ճամբարային օր չորրորդ։Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօրը, անմոռանալի էր, մենք գնացել էինք Սևաբերդ, և հասնելով տեղ միանգամից թավալվեցինք ձյան մեջ։Մի քիչ հետո, հանեցինք փուչիկ-սահնակները, և սկսեցինք սահել։Սահում էինք հերթով, բայց հերթը խախտվեց․․․Բայց միեւնույն է շատ լավ ժամանակ անցկացրեցինք, շնորհակալ եմ մեր կազմապերմիչներին, շատ հավես օրի համար։