Հայոց լեզու 7 📖 · Uncategorized

Հայոց Լեզու ։Ածական

1․Ընդգծե՛ք ածականները և նշե՛ք տեսակը։

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձում, լըռում ամեն բան,
ՈՒ աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս` կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռու ՜ , լազուր կամարում:

2․Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ ածական անվամբ․

1․ճահիճներով պատված -ճահճապատ
2․մանրէներ ծնող-մանրէածին
3․մորը սիրող-մայրասեր,
4․մարդկանց ատող -մարդատյաց
5․մաքուր գրած -մաքրագիր
6․միայնակ կյանք վարող-մենակյաց
7․մեգով պատված – միգապատ
8․միշտ փթթած -մշտափթիթ
9․թախծոտ դեմքով -թախծադեմ
10․միրգ տվող-մրգատու
11․նոր տնկած-նորատունկ
12․նվեր տվող -նվիրատու
13․նուրբ հնչող-նչբահյունչ
14․շահույթ բերող- շահավետ
15․շեկ վարսերով -շիկահեր
16․շատ շնորհներ ունեցող -բազմաշնորհ
17․ինչքից զուրկ-ընչազուրկ
18․ոսկուց ձուլված-ոսկեզօծ
19․ուշքը կորցրած-ուշագնաց
20․ջուր տանող-ջրկիր


3․Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք որակական 5 ածական․

ա․ մայրենի, բազմաքանակ, կիրակնօրյա, գիշերային, բարձրակարգ, ջղային, խուճուճ, գեղագրական, քարակոփ, թմբլիկ

բ․ ոսկեհյուս, մեծաթիվ, հարմար, հնգամյա, առավոտյան, թթվաշ, բազմաշերտ, նկարչական, սակավակեր, ենթամաշկային

գ․ տտիպ, կավաշեն, անկարգ, մագաղաթյա, հովվական, ցանցառ, երևանյան, հողե, թարմ, սարսափելի

4․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք հարաբերական 5 ածական․
ա․ առաջնակարգ, պղնձակոփ, առևտրային, փոքրաթիվ, սառցեղեն, խառնակ, պարզկա, արտաժամյա, գրավորխելացի
բ․ տաղտկալի, պողպատակուռ, փխրուն, հաճախադեպկերային, վիրավորական, օտարերկրյա, մտավոր, ոճական, դժգոհ
գ․ թվականական, ահռելի, կավաշեն, ձախափնյա, խաղաղ, թավշե, գունային, ծանծաղ, թթվաշ, անհարթ

5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք գերադրական աստիճանի 3 ածական․

ա․ խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, կպրագույն, միագույն

բ․ մանուշակագույն, արջնագույն, հիմարագույն, դժվարագույն, չարագույն, բոցագույն

գ․ արնագույն, գերագույն, բարձրագույն, պողպատագույն, ծայրագույն, մաշկագույն

դ․ հզորագույն, ածխագույն, յուղագույն, նորագույն, խոշորագույն, նռնագույն

ե․ մերձավորագույն, ցորնագույն, ստորագույն, կարևորագույն, ելակագույն, մշուշագույն

զ․ ամպագույն, ավշագույն, քաղցրագույն փոքրագույն, կավագույն, կրտսերագույն

է․ ամենազգաց, ամենակոշտ, ամենասուր, ամենակործան, ամենիմաց, ամենաքիչ

ը․ ամենանուրբ, ամենափրկիչ, ամենատենչ, ամենաստեղծ, ամենաճկուն, ամենանվաստ

թ․ ամենանվաճ, ամենաթթու, ամենասփյուռ, ամենասեր, ամենաթեժ, ամենափափուկ

ժ․ ամենաթույլ, ամենանվեր, ամենակոշտ, ամենանկատ, ամենապաղ, ամենաշնորհ

Լրացուցիչ կրթության համար/ տանը/

Հոլովել գեղեցիկ,
մեծ
խելոք
բարի, պարծենկոտ ածականները և նրանց հոլովված ձևերից յուրաքանչյուր երեք ձևով կազմել նախադասություններ․կարող եք գործածել նաև հոգնակի թվով։

Կենսաբանության 7

Ֆոտոսինթեզ

  1. Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։
    Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։ Ֆոտոսինթեզ են իրականացնում բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ։ Այս գործընթացը տեղի է ունենում բույսերի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլաստներում, որոնք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ գունանյութ։ Քլորոֆիլը կլանում է արևի լույսի էներգիան։ Քլորոֆիլի կողմից կլանված լույսի էներգիան օգտագործվում է ածխաթթու գազը և ջուրը շաքարի և թթվածնի վերածելու համար։ Առաջացած շաքարը կենդանի օրգանիզմների բջիջների համար սնունդ է հանդիսանում։
  2. Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։
    Ֆո- տոսինթեզի ընթացքում առաջացած շաքարը պետք է քայքայվի, որպեսզի բջիջներն ապահովվեն էներգիայով։ Դա կատարվում է բջջային շնչառության գործընթացում։ Առաջացած էներգիան կարող է օգտագործվել բջջի ներսում տարբեր գործառույթներ կատարելու համար։ Բջջային շնչառությունը կատարվում է բջջի հատուկ օրգանոիդներում` միտոքոնդրիումներում թթվածնի անմիջական մասնակցությամբ
    Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։
  3. Երկու գործ- ընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոխություն։ Սակայն, ի տարբերություն ֆոտոսինթեզի, բջջային շնչառություն ունեն և ավտոտրոֆները, և հետերոտրոֆները։Եթե համեմատեք երկու գործընթացները, ապա կնկատեք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնանյութեր։ Երկուսը միասին՝ ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը, մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին։
Ֆիզիկա

Ֆիզիկա։11.12.2023

1. Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն:
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։
2․ Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը:
Խտությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ մարմնի զանգվածը և ծավալը։
3. Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը:
ՄՀ-ում խտությունը հավասար է 1կգ/մ3
4. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը:
Մարմնի ծավալը հավասար է մարմնի զանգվածի և խտության հարաբերությանը։
5. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
Մարմնի զանգվածը հավասար է մարմնի խտության և ծավալի հարաբերությանը։