Ֆիզիկա

Հայոց լեզու։Բայի Սեռը

1. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվելլքվելթեքվել, գգվել
գ) հարմարվել, համարվելսիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել
ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
զ) ճարահատվելշրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խելագարվել, փառաբանվել
է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
ժ) հակառակվել, կործանվելուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 
2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել 
3. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվելհովվել 
4. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ) տրտնջալ, կարդալմրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալմոռանալ
ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.
ա. Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք ձեր գործը հանգիստ շարունակել:
բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ. Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և դժվար է նույնիսկ լվացվելը:
դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայթաքես:
ե. Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում ինձ տեսնել:
զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ Արցախից:

Ֆիզիկա · Uncategorized

Լաբարատոր ախատանք

Աշխատանքի նպատակը՝ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․
Լծակը ամրացրեցի ամրակալանին այսպես, այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։ Այնուհետև լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքով, որից հետո պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց, իսկ ձախ բազուկի վրա հերթականությամբ կախեցի սկզբից մեկ ծանրոց, հետո երկու, հետո երեք։ Եվ լծակի գտա այն տեղերը, որտեղից կախելով լծակը հավասարակշռվում էր։ Քանոնով չափեցի այդ տեղերի և պտտման առանցի հեռավորոիթյունները իսկ ուժաչափող ծանրոցների կշիռը:Յուրաքանչյուր

Լծակի կանոնը՝ լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
Բանաձևը՝ F1/F2=l2/l1
F1 և F2 ուժերն են, l2 և l1 այդ ուժերի բազուկներն են

l1=22սմ=0.22մ

l2=11սմ=0.11մ              F1/F2=l2/l1

F1=1ն

F2=0.5ն

F1/F2=l1/l2

1/0.5=0.22/0.11=2

Ֆիզիկա

Լաբարատոր աշխատանք

Աշխատանքի նպատակը՝ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․
Լծակը ամրացրեցի ամրակալանին այսպես, այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։ Այնուհետև լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքով։ Որից հետո պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց, իսկ ձախ բազուկի վրա հերթականությամբ կախեցի սկզբից մեկ ծանրոց, հետո երկու, Եվ լծակի գտա այն տեղերը, որտեղից կախելով լծակը հավասարակշռվում էր։ Քանոնով չափեցի այդ տեղերի և պտտման առանցի հեռավորոիթյունները
, իսկ ուժաչափող ծանրոցների կշիռը։ Յուրաքանչյուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերությունը, բազուկների հարաբերություն և արդյունքները գրանցեցի աղյուսակում։

Լծակի կանոնը՝ լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
Բանաձևը՝ F1/F2=l2/l1
F1 և F2 ուժերն են, l2 և l1 այդ ուժերի բազուկներն են

Փորձ 1
l1=10սմ=0.1մ F1/F2=l2/l1
l2=20սմ=0.2մ
F1=1Ն
F2=0.5Ն

l1=

Ֆիզիկա

Ֆիզիկա

1. Որո՞նք են պարզ մեխանիզմները
Այն մեխանիկական սարքերը, որոնք օգնում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար կոչվում են մեխանիզմներ։
2. Ի՞նչ է լծակը:
Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարջ հենարանի շուրջը։
3. Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։
4. Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Անշարժ, շարժական, բազմաճախարակ։
5. Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Բեռը բառցացնելիս առանցքը մնաուն է անշարժ ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։
6. Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը ուստի այն կոչվում է շարժական ճախաչակ։
7. Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախրակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև բայց ուժի շահում չենք ունենում։
8. Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք
շահում ուժի մեջ:
Շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ։
9. Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։
10. Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

Անշարժ ճախարակի սխեմա

11. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
Այն աշխատանքը որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար։
12. Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը։
13. Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.
14. Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանք է։
15. Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։
16. Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից
Ոչ հնարավոր չէ։

Ֆիզիկա

Վ․Ի Լուկաշենկոյի խնդրագրքից,275-285

275. F=1 Ն

276. 
m1=6կգ | F1=m1g=6կգ 10 Ն/կգ=60Ն
m2=40կգ | F2=m2g=40կգ 10 Ն/կգ=400Ն
m3=400կգ | F3=m3g=400կգ 10 Ն/կգ=4000Ն
m4=2տ=2000կգ | F4=m4g=2000կգ 10 Ն/կգ=20000Ն
m5=4տ=4000կգ | F5=m5g=4000կգ 10 Ն/կգ=40000Ն
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ
—————————
F1, F2, F3, F4, F5=?

277. 
V=18,75լ=0,01875մ3  | m=ρ*V=800կգ*0,01875մ3=15կգ
g=9,8 Ն/կգ | P=15կգ*9,8 Ն/կգ=147 Ն/կգ
ρ=800կգ/մ3 
————————
P, m=?

278.
 V=25լ=0,025մ3 | m=ρ*V=710կգ*0,025մ3=17,75կգ
g=9,8 Ն/կգ | P=17,75կգ*9,8 Ն/կգ=173,95 Ն/կգ
ρ=710կգ/մ3
—————————
P, m=?

279.
 m=20կգ | P=mg=20կգ*9,8 Ն/կգ=196 Ն
g=9,8 Ն/կգ
—————————
P=?

280.
 m1=1կգ | m2=V*ρ=0,005*800=4
V=5=0,005մ3 | F=(m1+m2)*g=(1+4կգ)*9,8 Ն/կգ=49Ն
ρ=800կգ/մ3
—————————
F=?

281.
 a=150մմ | m=V*ρ=0,01125մ2*800կգ=9կգ
b=500մմ | P=mg=9*9,8=88,2Ն
c=150մմ
V=0,01125մ2
ρ=800կգ/մ3
—————————
P=?

282.
 a=10սմ | m=V*ρ=0,0004մ2*8500կգ=3,4կգ
b=8սմ | F=3,4*9,8=33,2Ն
c=5սմ
V=0,0004մ2
ρ=8500կգ/մ3
—————————
F=?

283.
 F=49Ն | m=49Ն/9,8 Ն/կգ=5կգ
g=9,8 Ն/կգ
—————————
m=?

284.
 F=392Ն | m=392Ն/9,8 Ն/կգ=40կգ
g=9,8 Ն/կգ
—————————
m=?

285.
 F=980Ն | m=980Ն/9,8 Ն/կգ=100կգ
g=9,8 Ն/կգ
—————————
m=?

Ֆիզիկա

Լեոնարդո Դա Վինչիի

Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի ամենախոշոր արվեստագետներից է:

Կենսագրություն

Լեոնարդո դա Վինչին ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում 1452 թ. ապրլիլի 14-ին: Ի ծնե տրված անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է «Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ՝ ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։

Ֆլորենցիայում 1476 թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն՝ որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։

Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրա գիտելիքները վիթխարի էին։
Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին Տիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թ.-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը։
Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով։

Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։
Նա ասում էր՝ «Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի»։
Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում։

Կլո Լյուսե ամրոցը՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան վայրը

Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված։ Նա քաղաքում քայլում էր հպարտ։ Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին՝ բաճկոն, ուսերին՝ կարճ կարմիր թիկնոց, իսկ գոտկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում։ Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող։ Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել։ Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում։ Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»։

Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը Ամբուազում (Ֆրանսիա)

Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ։ Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։ Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը։ Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում՝ Մանտենիա, Ջորջոնե, Լեոնարդո, Ռաֆայել, Միքելանջելո։ Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին։ Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով։ 1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը։ Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»՝ «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների՝ ցույց տրված անցած ժամանակներում»։ Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին։Մի քանի օր անց՝ 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց։ Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում։ Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «Նկարչության մասին տրակտատ» խորագրով։ Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։ Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը։ Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները։ Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում՝ Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր։ Դրանց զգալի մասը հրատարակված է։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1481-1482 թթ. Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։‌[փա՞ստ] Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին։ Նկարչի՝ Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր Տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Իրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները։ Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը։‌

1503 թ.-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»)։ Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում։

«Մոնա Լիզա»

Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։

Ֆիզիկա

Հուկի Օրենքը։Առանձկական ուժ

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Օրինակ՝ եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝պլաստիկ: Բերել օրինակներ
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 
Օրինակ՝ պլաստիլինը, կավը, խմորը, դեֆորմացնելիս նրանցում առաձգականության ուժ չի ծագում և նրանք չեն վերականգնում իրենց ձևը: Դա պլաստիկ դեֆորմացիա է։ Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է: 
4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ, և ինչպե՞ս է այն ուղղված:
Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առանձնական  դեֆորմացիայի ժամանակ տվյալ մարմնում առաջացած ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=kx
9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակ է, որը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։
10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:

Ֆիզիկա

Ուժեր

Խնդիրների լուծումներ, Վ․Ի․Լուկաշիկից էջ 35 խնդիրներ 275-285
275. 1 Ն
276. 
m1=6կգ F1=m1g=6կգ 10 Ն/կգ=60Ն
m2=40կգ F2=m2g=40կգ 10 Ն/կգ=400Ն
m3=400կգ F3=m3g=400կգ 10 Ն/կգ=4000Ն
m4=2տ=2000կգ F4=m4g=2000կգ 10 Ն/կգ=20000Ն
m5=4տ=4000կգ F5=m5g=4000կգ 10 Ն/կգ=40000Ն
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ
—————————
F1, F2, F3, F4, F5-?
277. V=18,75լ=0.01875մ3  m=ρ*v
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ P=m*g
ρ=800կգ/մ3 
————————
P, m=?

Ֆիզիկա

Դա Վինչիի Մասին հետաքրքիր փաստեր


Աշխարհում հանրահայտ և Ձեզ քաջ հայտնի նկարիչ, ճարտարագետ և գիտնական Լեոնարդո Դա Վինչի։ Որքա՜ն տարբեր գյուտերով և նկարներով է հայտնի դարձել։ Այսօր ես փառք ունեմ այս իմ գրառումը նվիրել Դա Վինչիին և տեղ տալ իր մասին հետաքրքիր 8 փաստին։

Լեոնարդո դա Վինչին շատ էր գաղտնագրեր օգտագործում, որպեսզի իր մտքերն աստիճանաբար բացվեին՝ մարդկության «զարգացմանը» համընթաց։ Հանճարը գրում էր ձախ ձեռքով ու անհավանական մանր տառերով, ընդ որում՝ աջից դեպի ձախ։ Դա էլ հերիք չէ՝ նա բոլոր տառերը գրում էր հայելային արտացոլանքի տեսքով։ Նա խոսում էր գաղտնիքներով, անդադար մետաֆորիկ կանխագուշակություններ էր անում ու պաշտում էր ռեբուսներ կազմելը։
Լեոնարդոն չէր ստորագրում իր ստեղծագործությունները, բայց դրանց վրա առկա էին հատուկ նշաններ։ Օրինակ՝ եթե ուշադիր ուսումնասիրենք նրա կտավենրը, ապա կարելի է գտնել խորհրդանշական թռչնակի, որը տեղից թռնում է։ Հավանաբար այսպիսի գաղտնի նշան-հուշումները քիչ չեն եղել, ուստի զարմանալի չէ, որ դարեր անց Լեոնարդոյի նորանոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, ինչպես դա եղավ Բենուայի աստվածամոր պարագայում, որը երկար տարիներ իրենց հետ կրում էին ճանապարհորդող դերասանները՝ սովորական սրբապատկերի կարգավիճակում։
Լեոնարդոն դա Վինչին հայտնաբերել է ցրվելու սկզբունքը՝ սֆումատոն։ Նրա կտավների վրա իրերը չունեն հստակ սահմաններ. ամեն ինչ, ասես իրական կյանքում, լղոզված է, ներթափանցում է մեկը մյուսի մեջ, այսինքն շնչում է, ապրում է և այդ կերպ՝ բորբոքում է մարդու երևակայությունը։ Շնորհիվ սֆումատոյի էֆեկտի, ստեղծվեց Ջակոնդայի հանճարեղ ժպիտը, որը տարբեր ֆոկուսներով նայելիս մերթ քնքուշ ժպիտ է թվում, մերթ ագրեսիվ ծամածռություն։ Մոնա Լիզայի երկրորդ հրաշքը կայանում է նրանում, որ նա «ողջ է». դարերի ընթացքում նրա ժպիտը փոխվում է, իսկ շրթունքների ծայրերը վեր են բարձրանում։
Նույն կերպ էլ հանճարը միախառնում էր տարբեր գիտություններ, ինչի շնորհիվ նրա շատ գյուտեր կիրառություն են գտել նրա կյանքից շա՜տ տարիներ հետո։ Լույսի ու ստվերի մասին նրա տրակտատից են սերում թափանցող ուժի, տատանվող շարժման ու ալիքների տարածման տեսությունները, իսկ նրա հեղինակած 120 գրքերը տարածվել են ամբողջ աշխարհում և աստիճանաբար են ի հայտ գալիս՝ Լեոնարդոյի մահանալուց դարեր անց։
Լեոնարդոն անալոգիայի մեթոդը գրեադասում էր բոլոր այլ մեթոդներին։ Անալոգիայի մոտավորությունը հենց դրա առավելությունն է՝ սիլլոգիզմի ճշգրտության հանդեպ, երբ երկու եզրահանգումներից անխուսափելիորեն բխում է երրորդը, բայց միայն մեկը։ Փոխարենը, անալոգիան հնարավորություն է տալիս անսահման քանակով եզրահանգումներ անելու։
Վերցնենք թեկուզ Լեոնարդոյի հռչակավոր իլյուստրացիան, որը ցուցադրում է մարդու մարմնի համամասնությունը։ Պարզված ձեռքերով ու ոտքերով, մարդը տեղավորվում է շրջանակի մեջ, իսկ ոտքերն իրար հետ ու ձեռքերը վեր պարզած՝ քառակուսու մեջ։ Ընդ որում, առաջանում է խաչաձև պատկեր, որը ինչ որ չափ ալրաղաց է հիշեցնում։ Ի դեպ, հենց Լեոնարդոյին է պատկանում եկեղեցիների այն կառուցվածքի գաղափարը, որի ժամանակ աղոթատեղին տեղակայված է եկեղեցու կենտրոնում ու հավատացյալները դրա շուրջ են հավաքվում։ Քչերը գիտեն, որ Լեոնարդոն դա արել էր՝ ելնելով մարդու պորտի դիրքից։
Լեոնարդոն սիրում էր կիրառել կոնտրապոստի՝ հակադրությունների հակադրման կանոնը, քանի որ դա շարժում էր ստեղծում։ Կորտե Վեկիոյում գտնվող հսկայական ձիու արձանը ստեղծելիս, նա կոնտրապոստը կիրառեց ձիու ոտքերի վրա, ինչը ազատ քայլքիի պատրանք էր ստեղծում և բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ձիու արձանը, իրենց քայլվածքն ավելի անկաշկանդ էին դարձնում։
Լեոնարդեն երբեք չէր շտապում ավարտին հասցնել իր հերթական գլուծգործոցը, քանզի անավարտությունը կյանքի անպայման որակներից մեկն է, իսկ ավարտը՝ սպանություն։ Նա կարող էր մի քանի դետալ ավելացնել կտավի վրա, հետո օրերով այլ գործերով զբաղվեր՝ Լոմբարդիայի դաշտերը բարեկարգելով, կամ էլ ջրի վրայով քայելելու սարքի էսկիզներն անելով։ Լեոնարդոյի գրեթե բոլոր գլուխգործողները կիսատ են։ Շատերը վնասվել էին կրակի, ջրի, բարբարոսական վերաբերմունքի պատճառով, բայց հանճարը երբեք չէր ռեստավրրացնում դրանք։ Վարպետը հատուկ լուծույթ ուներ, որի միջոցով նա արդեն պատրաստի կտավին ավելացնում էր «անավարտության պատուդաններ»։ Հավանաբար, այդ կերպ նա տեղ էր թողնում հենց կյանքի ներգրավվման ու կյանքի կողմից ուղղումներ անելու համար։